Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 նոյ 2018 09:46

Ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. «Ժամանակ»

Ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի կողմից հուլիսի 27-ին կայացված որոշումը, որով 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Վերաքննիչ դատարանը երեկ սկսեց այս գործի քննությունը, որի տրամաբանական ավարտին ականատես կլինենք դեկտեմբերի 1-ին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր