Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

29 նոյ 2018 11:53

Փաշինյանը փաստաթղթերով կապացուցի Քոչարյանի որդիների մասին

Փաշինյանը փաստաթղթերով կապացուցի Քոչարյանի որդիների մասինՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյնաի որդիների ծառայության հարցին: Նա նշեց, որ համացանցում արձագանքներ է տեսնում, թե իբր էժան նախընտրական շահարկումներ է անում:
"Ասում են՝ վայ, էժան նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ: Եվ հիմա, այո, պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի տղաները ծառայել են Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում: Մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզեցել գնացել ա պետության բենզինի ու ավտոյի հաշվին: Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել, ես որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում: Ու եթե որևէ մեկն իմ էս ասածը կասկածի տակ դնի, փաստերով և փաստաթղթերով կապացուցեմ: Հիմա չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, էդ փաստաթուղթը հեռախոսիս մեջ ա”,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր