Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը
Նոյեմբերի 29-ին 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց
ճարտարապետության դոկտոր, պրոֆ., Հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր Գառնիկ Սմբատի Շախկյանը:
Շախկյանը հայ մտավորականի տիպիկ կերպար էր՝ իր
աշխատասիրությամբ, պրպտող մտքի խորությամբ, բազմազբաղ առօրյայով և մարդկանց
օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն:
Իր բուն ճարտարապետական հետաքրքրություններից բացի նա եռանդ
չխնայեց նաև իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Թումանյանի տոհմի ու ընտանիքի,
ստեղծագործությունների առանձին հարցերի ուսումնասիրության գործում և շատ օգտակար
բացահայտումներ արեց: Նա նաև «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի
նախաձեռնողներից ու ակտիվ աշխատակիցներից էր: Շախկյանը իր հայրենի Շնողի արժանավոր
զավակներից էր, Շնողի պատվավոր քաղաքացի:
Գառնիկ Շախկյանը բարի հիշատակ է թողել մեր և բազմաթիվ
ընկերների, հայրենակիցների ու ծանոթների շրջանում:
Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի:
Հոգեհանգիստը՝ նոյեմբերի 30-ին, հուղարկավորությունը՝
դեկտեմբերի 1-ին ժամը 1300-ին, Ալավերդու շրջանի Շնող գյուղում:
«Հայկական
հանրագիտարան. հրատարակչություն»
«Շնող»
հայրենակցական ընկերություն
29.11.18