Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 նոյ 2018 17:20

Դատարանը քննում է Սամվել Մայրապետյանի կալանքը երկարաձգելու հարցը

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է դատարանին ևս երկու ամսով երկարաձգել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Այս մասին  հայտնել է  Մայրապետյանի պաշտպանը։
ՀՔԾ–ի միջնորդությունն այս պահին քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Մայրապետյանի պաշտպաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՔԾ-ում քննվող քրեական գործով կաշառքի միջնորդության համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր