Տեսանյութ.Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա ՀՀԿ-ին խորհրդարան բերել, դա նրան չի հաջողվի
Հայացք մամուլի ակումբում Ժամանակ օրաթերթի և 1in.am կայքի
գլխավոր խմբագիր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի
ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը խոսեց քարոզարշավի ընթացքի մասին:
Արման Բաբաջանյանը նշեց, որ եկել է խոսքը գործ դարձնելու ժամանակը.
«Մենք քարոզչության առաջին օրից ասել ենք, որ հանձնառություն, խիզախություն ունենք
2-րդ ուժը լինելու համար:
Մենք դեմոկրատական այլընտրանք ենք՝ հեղափոխության թիկունքը պահելու համար:
Այն՝ ինչ չեն կարող լինել հակահեղափոխական հանրապետականները»:
Ըստ Բաբաջանյանի՝ մարդիկ արդեն փոփոխությունների կարիք են զգում: «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է այդ փոփոխությունները անել հասարակության համար. «Արդեն ժամանակն է ցույց տալ, թե ինչ կարող ենք մենք անել: Հիմա ժամանակն է աշխատելու, գործելու, ծրագրեր բերելու և դրանք իրագործելու»:
Անդրադառնալով քաղաքական մյուս ուժերին, հատկապես ՀՀԿ-ին՝ նա նշեց, որ այդ կուսակցության նկատմամբ ծայրահեղ ատելության հասնող վերաբերմունք է. «Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա ՀՀԿ-ին խորհրդարան բերել, դա նրան չի հաջողվի։ Օրավուր ավելի ու ավելի խորացող այն համոզումը,
որ մենք այս վիճակում ենք նախկին ռեժիմի պատճառով չի օգնի Հանրապետականին մուտք գործելու խորհրդարան»,-
ընդգծեց Բաբաջանյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, ապա այդ ուժերը, ըստ նրա, Հայաստանի զարգացման և ժողովրդավարության հետ ընդհանրապես կապ չունեն։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում