Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 նոյ 2018 21:10

Ես Քոչարյանին մեղավոր չեմ ճանաչում. Ռուբեն Սահակյան

Ես Քոչարյանին մեղավոր չեմ ճանաչում. Ռուբեն ՍահակյանԱյսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության դատական նիստը, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտնել էին փաստաբանները, ներկայացվելու են մի շարք միջնորդություններ, գրում է politik.am-ը։
Մինչև նիստերի դահլիճ մտնելը Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ պնդելով, որ ինքը Քոչարյանին մեղավոր չի ճանաչում։
Հարցին, թե խափանման միջոցի քննությանը արդյոք չի՞ կաշկանդում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայությունը, Սահակյանը պատասխանեց. «Կաշկանդելը չի կաշկանդում, բայց մտքերի առաջ կանգնեցնում է»։
Ի՞նչ մտքեր հարցին, Սահակյանը պատասխանեց. «մեկ՝ երկրորդ նախագահն է իր առջև, դրա համար որոշել է ինքը գալ, սա հարգանքի նշան է, երկրորդը՝ գուցե փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այս։ Սա իմ ցանկությունն է, սին ցանկությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր