Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

30 նոյ 2018 15:30

ՀՀ-ում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել և չեք կարողանալու դուրս գալ, մինչև քավարանի միջով չանցնեք

ՀՀ-ում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել և չեք կարողանալու դուրս գալ, մինչև քավարանի միջով չանցնեք
Կան մարդիկ, որ ասում են՝ Հայաստանում ի՞նչ է փոխվել որ, Հայաստանում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել և չեք կարողանում դուրս գալ և դուրս չեք գալու, մինչև քավարանի միջով չանցնեք և օրինապաշտ քաղաքացի չդառնաք: 

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մեր երեխաների իդեալը քաղաքացին է՝ իր իրավունքներն իմացող, ուրիշի իրավունքները հարգող, օրինականությունը պաշտպանող, ազատության և երջանկության ձգտող»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ամենակարևոր անելիքը երկրի բովանդակային փոփոխությունն է: «Ինչպե՞ս ենք պատկերացնում փոփոխությունները, մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է: Պետությունն էլ պետք է անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծի նման վերափոխումներին նպաստելու համար»,- ասաց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ իրենք շատ կարևոր են համարում այն, որ կանայք նաև տնտեսական գործունեության մեջ հավասարապես ներգրավված լինեն: «Մեր Հեղափոխությունը բացառիկ է նրանով, որ կանայք և տղամարդիկ հավասար մասնակցություն են ցուցաբերել: Ես գիտեմ դեպքեր, որ ընտանիքներում կինն ուզում է բիզնես դնել, որևէ փոքր ձեռնարկություն ստեղծել, բայց ընտանիքի անդամները համաձայն չեն: Մենք պետք է կանանց համար էլ տնտեսական հնարավորություն ստեղծենք: Ոչ մի ամոթ բան չկա, եթե ամուսինը մի տեղ աշխատում է, կինն էլ բիզնես է վարում»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կարող են իրական փոփոխություններ լինել միայն աշխատանքով. «Մենք չենք կարող ոտքներս ոտքներիս գցենք և սպասենք, որ որևէ մեկը դրսից կգա և մեր երազած երկիրը կտա մեզ: Մենք շատ երկար երազել ենք՝ 1988 թ. սկսած, բայց հիմա՝ 2018 թ., եկել է մեր երազանքները կյանքի կոչելու ժամանակը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Ն. Փաշինյանի՝ անհնարին ոչինչ չկա:  2018 թ. հունվարին էլ, նրա խոսքով՝ անհնար էր թվում ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելը:

«Ասում են՝ սա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր, տո Սորոսն այնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անի այն, ինչը մենք արեցինք: Մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր: Մենք թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի և ՀՀ-ում հարցեր որոշի»,- հայտարարեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր