Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որը համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը          Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները       Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին    

30 նոյ 2018 17:20

Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ուկրաինան չեն կարողանում զարգանալ ՌԴ-ի պատճառով. Մերկել

Գերմանիան «չի կարող աչքերը փակել» այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող երկրները չեն կարողանում այնպես զարգանալ, ինչպես կցանկանային: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է NOI.md-ն:
Մերկելն ասել է, թե այնպիսի երկրները, ինչպիսին են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայի արեւելքում սառեցված հակամարտությունների պատճառով:
«Գերմանիայում մենք չենք կարող դրա վրա աչք փակել»,- ասել է Անգելա Մերկելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր