Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

30 նոյ 2018 18:00

Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն, որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշանների

Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն, որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշաններիԱյս հիվանդությունները սովորաբար զարգանում են առանց վառ արտահայտված նշանների: Դրանք դանդաղ քայքայում են առողջությունը, իսկ առաջին ախտանշանները հայտնվում են բավական ուշ, երբ հիվանդությունն արդեն հասցրել է զարգանալ: Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի հիվանդություն, որոնք սկզբնական փուլում կարող են ախտորոշվել պարբերական պրոֆիլակտիկ հետազոտության միջոցով:
Զարկերակային հիպերտենզիա: Սա բավական տարածված քրոնիկական հիվանդություն է, որն արտահայտվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ:
Շաքարային դիաբետ: Դիաբետով հիվադների զգալի մասը հիվանդության մասին իմանում է պատահաբար՝ պրոֆիլակտիկ զննման և արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու արդյունքում:
Ճարպային հեպատոզ: Հիվանդները տարիներ շարունակ կարող են նույնիսկ չկասկածել խնդրի առկայության մասին:
Հեպատիտ: Վարակը, որը հանգեցնում է լյարդի բորբոքային հիվանդության, կարող է տարիներ շարունակ աննկատ զարգանալ օրգանիզմում՝ քայքայելով առողջությունը:
Մաշկի քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակի մասին կարող է վկայել կարմիր, թեփոտվող հետքը, որը կարող է առաջանալ մաշկի ցանկացած հատվածում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այն անցնում է, և մարդ կարող է առհասարակ ուշադրություն չդարձնել դրան:
Հաստ աղու քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակը վտանգավոր է նաև այն պատճառով, որ վաղ փուլերում գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում:
Արգանդի պարանոցի քաղցկեղ:  Հիվանդությունը վաղ փուլերում կարող է ախտորոշվել գինեկոլոգիական հետազոտության ընթացքում, երբ հիվանդը որոշել է կանխարգելիչ հետազոտություն անցնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր