Ես Փաշինյանին շողոքորթողներից չեմ, դրա պակասը նա չունի. Արամ Սարգսյան

Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, պետությանն օգնելու ճիշտ ձևը գովելը, շողոքորթելը չէ.
«Դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը: Այլ եղած թերությունները պետք է ցույց տալ, թերությունները թույլ տալն էլ բավարար չէ, պետք է լուծումներ առաջարկել, ես այդ լուծումներն առաջարկում եմ: Բայց հենց հարցը հասնում է դրանք ասելուն, դուք՝ լրագրողներդ, ընդհատում եք, տանում եք ձեր ուզած հարցին:
Ձեզ պետք է բանավեճ, ձեզ պետք է սկանդալ: Դա էլ ՀՀԿ-ն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են էդ անում են, ես էդ չեմ անում»,- ասել է Սարգսյանը՝ այնուամենայնիվ, ասելով, թե ինչ լուծումներ է առաջարկում: