Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 նոյ 2018 20:20

Ուշադրություն. մթերք, որից հարկավոր է խուսափել

Ուշադրություն. մթերք, որից հարկավոր է խուսափել«Վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացումը սպառնում է մի շարք առողջական խնդիրներով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի որոշակի մակարդակը հարկավոր է օրգանիզմում մի շարք գործառույթների համար, սակայն դրա ավելորդ մակարդակը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
ծանրության զգացում որովայնում
հոգնածության մշտական զգացում
փորկապություն
տհաճ հոտ բերանից
բորբոքում վերջույթներում
գլխապտույտ
գլխացավ
տեսողության հետ կապված խնդիրներ
ցավ կրծքավանդակում:
Առանձնացվում է խոլեստերինի մակարդակի բարձրացման մի քանի պատճառ: Հիմնական գործոններից մեկը սննդամթերքի օգտագործումն է: Խնդրից խուսափելու, ինչպես նաև խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել մեծ քանակով խոլեստերին պարունակող մթերքի օգտագործումը:
Բարձր յուղայնության կաթնամթերք: Եթե խոլեստերինի մակարդակն արդեն իսկ բարձր է, խորհուրդ է տրվում օգտագործել ցածր յուղայնության կամ յուղազրկված կաթնամթերք: Սահմանափակեք հետևյալ մթերքի օգտագործումը.
թթվասեր
խտացրած կաթ
սերուցք
մարգարին և կարագ:
Պանիր: Պանրի տարբեր տեսակներ տարբեր քանակով խոլեստերին են պարունակում: Ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք այդ հանգամանքին՝ նախապատվություն տալով տեսակներին, որոնք նվազագույն քանակությամբ խոլեստերին են պարունակում:
Կարմիր միս: Կարմիր միսը մեծ քանակով խոլեստերին և հագեցած ճարպեր է պարունակում: Ընտրեք անյուղ կտորներ:
Կենդանիների ներքին օրգաններ: Սրանք պարունակում են B խմբի, A, D վիտամիններ, ինչպես նաև այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալիումն ու երկաթը: Բայց եթե օրգանիզմում խոլեստերինի մակարդակն արդեն իսկ բարձր է, խորհուրդ չի տրվում դրանք պարբերաբար ներառել սննդակարգում:
Մայոնեզ: Մայոնեզը մեծ քանակով «վատ» խոլեստերին ու դատարկ կալորիաներ է պարունակում: Այս մթերքի պարբերական օգտագործումը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման:
Թխվածք: Որպես կանոն՝ սրանք մեծ քանակով շաքար և խոլեստերին են պարունակում: Երկուսն էլ կարող են վնասել անոթների առողջությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր