Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

01 դեկ 2018 11:30

Հայաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողություններ արվեցին. Բաքուն սպասում հարմար մի պահի, որ հարվածի Ղարաբաղի ուղղությամբ

Հայաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողություններ արվեցին. Բաքուն սպասում  հարմար մի պահի, որ հարվածի Ղարաբաղի ուղղությամբՈրևէ դեպքում չի կարելի հարց դնել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները թուլացել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
«Պաշտոնական հարթությունում հայ-ռուսական հարաբերությունները բարդացել են: Դրա վկայությունն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողություններ արվեցին, ներկայիս իշխանությունները քրեական գործ հարուցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ՝ առանց նրան հետ կանչելու: Այնինչ, Յուրի Խաչատուրովին պետք էր հետ կանչել այդ պաշտոնից, հետո նրա դեմ գործ հարուցել: Այսինքն՝ խախտվեցին ոչ ֆորմալ կանոններ այն դեպքում, երբ կա Ղազախստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, որը հակասում է Հայաստանի դիրքորոշմանը, կա Բելառուսը, որը ևս սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ»,- մանրամասնեց Վլադիմիր Եվսեևը:
Փորձագետի խոսքով՝ պաշտոնական մակարդակում դժվարություններ կան, որոնք լուծված չեն: Հարցին՝ ի՞նչն է խանգարում լուծել դժվարությունները, որոնք կան ՀՀ-ՌԴ պաշտոնական հարթությունում, ապա Եվսեևն ասաց, որ Հայաստանի կառավարությունում աշխատող մարդիկ պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեն:
«Երկրորդ հերթին, կարծում եմ, որ սխալ է մեկնաբանվում Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ադրբեջանը սպասում է, սպասում է իրեն հարմար մի պահի, որ հարված հասցնի: Դա ժամանակի հարց է: Եթե, տեսականորեն, Հայաստանի տնտեսությունը վատթարանա, կսկսվի ոչ ստաբիլ մի վիճակ, որի հետևանքով Բաքուն կարող է մտածել, որ հարվածելու պահն է»,- ասաց վ. Եվսեևը:
Նա նշեց, որ գերագնահատված է օպերատիվ կապի դերն Իլհամ Ալիևի հետ: «Կապի միջոցները արդյունք են տալիս այն ժամանակ, երբ կա քաղաքական երկխոսություն, բանակցություն: Եթե սա Հարավային Կորեայի նման պետք է լինի, որ մի աշխատակից զանգի հակառակորդին ու ասի, որ այստեղ անձրև է, կարող է ականներ պայթեն, հանգիստ կվերաբերվեք, արդյունք չի տա: Նրանք դա հասկացան ու թուլացրին զենքի կենտրոնացումը սահմանին, սահմանափակեցին ռազմական զորավարժությունների անցկացումը… Այս ամենը չկա Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է հարվածի հավանականությունը Ղարաբաղի ուղությամբ նվազել, եթե Ադրբեջանն անգամ դեմ էր շփման գծում վերահսկողությանը: Կա քանակի նվազեցում, բայց դա արդյունք է նրա, որ տեսանկարահանում են շփման գիծը»,- նշեց Վլադիմիր Եվսեևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր