«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

01 դեկ 2018 15:45

Մեր կարևորագույն նպատակներից է լինելու գյուղի և գյուղացու բեռի թեթևացումը. Մանվել Ղազարյան

Մեր կարևորագույն նպատակներից  է լինելու  գյուղի և գյուղացու բեռի թեթևացումը. Մանվել ՂազարյանԱրարատի մարզն ընդգրկող թիվ 5ընտրական տարածքում «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը, ում հետ զրուցեցինք դեկտեմբերի 9-ին կայանալիք  արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ներքաղաքական անցուդարձի շուրջ:
-Պարոն Ղազարյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ԱԺ ընտրություններին և հատկապես «Մենք» դաշիքի կողմից ռեյտինգային կարգով առաջադրվել:
-Դեռևս  2008-2010 թվականներին  ներքաղաքական անցուդարձի ֆոնին ինձ համար ամենաընդունված քաղաքական գործիչներից են եղել Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ես ուրախությամբ ընդունեցի այն փաստը, որ  նրանք  դաշինք կազմեցին, վաստակեցին ժողովրդի քվեն և անցան խորհրդարան: Հետո եղավ այն ինչ եղավ, իսկ առաջիկա ընտրություններին  որոշվեց, որ առանձին դաշինքով են մասնակցելու, որի հետ կապված ես Արամ Սարգսյանից առաջարկ ստացա, որ ընդգրկվեմ կուսակցություն և վերադառնամ ակտիվ քաղաքական դաշտ՝ իմ փորձն ու գիտելիքներն օգտագործելով մեր պետության կայացման գործին:
-Դուք վերջին շրջանում կարծեք թե քաղաքականությունից հեռացել էիք, արդյո՞ք ժողովրդի մոտ չի նվազել Ձեր ընտրվելու շանսերը՝ հաշվի առնելով, որ համայնքներում միշտ ցանկանում են տեսնել ակտիվ գործիչին:
-Գիտեք, ես միշտ ժողովրդի հետ եմ եղել՝ անկախ իմ կարգավիճակից, իսկ ներքաղաքական զարգացումներին միշտ հետևել եմ և այնպես չէ, որ նախորդ իշխանություններից ես պաշտոնի առաջարկություններ չեմ ստացել, բայց  սկզբունքորեն դեմ եմ եղել նախորդ վարչախմբի ռեժիմին և հասկացել եմ, որ նրանց կողքին անելու  բան չունեմ: Ցավոք սրտի իմ քաղաքական կանխատեսումների մի մասը կատարվեց դեռևս 2008 թվականին, երբ ականատես եղա բռնություններին և  անմեղ զոհերին: Ես նման մթնոլորտում  չէի կարող աշխատել, դրա համար հեռացա դաշտից: Իսկ երկրում իրավիճակի փոփոխությունը բերեց նրան, որ ես որոշեցի  1995-96թթ կիսատ մնացած աշխատանքներին շարունակություն տալ՝ ներդնելով իմ գիտելիքները և տարիների ձեռք բերած փորձառությունը մեր պետության զարգացման գործին:
-Ի՞նչպես կգնահատեք Ձեր և դաշինքի շանսերը՝ հաշվի առնելով նաև թեկնածուների պատկառելի տարիքը՝ երիտասարդների քաղաքականացված ֆոնին:
-Մենք լուրջ ներուժ ունենք, մեր անցած ճանապարը բոլորը գիտեն: Մեր ռեյտինգային թեկնածուները իրենց փորձով, սկզբունքով և գիտելիքներով ապագա խորհրդարանում անելիք ունեն: Իսկ երիտասարդները թեպետ ավյունով լի են, սակայն իմ որդուց սկսած, ով ունի գիտելիքների լավ բազա, պետք է խորհրդարնում իրենց տեղը զիջեն ավագների փորձին և գիտելիքներին:
-Խորհրդանում, որո՞նք են լինելու Ձեր սկզբունքային նպատակները:
-Դեռևս 1999 թվականից Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի  պաշտոնավարման ժամանակներից խորհրդարանում հայտնվել ենթադրում էր աշխատատաեղերի ստեղծում, ներդրումային միջավայրի բարելավում: Մենք դեմ էինք նպաստների անարդյունավետ բաշխմանը, փոխարենն առաջարկում էինք  աշախատատեղեր  ստեղծել, ես այդ ուղղությամբ նույնիսկ հարց բարձրացրեցի խորհրդարանում, որպեսզի քաղաքական մոտեցումը չփոխեն, սակայն ամեն բան կործանվեց: Առաջնային եմ համարում՝ ներդրողների շրջանում հարկային քաղաքականության մեղմացումը: Կտրականապես դեմ եմ հարկերի բեռի ավելացմանը, քանի-որ 2019թ-ին սպասվում է հարկերի բարձրացում՝ ԵՏՄ-ի շրջանակներում: Բացի այդ, մեր կարևորագույն նպատակներից է լինելու գյուղի և գյուղացու բեռի թեթևացումը, այն է՝ ոռոգման ջրի  անվճար կամ սիմվոլիկ գումարի վճարումը, որը կբավավարի այդ կազմակերպության աշխատողների աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացածը պետությանը պետք է հոգա:
-Պարոն Ղազարյան, որն է Ձեր կոչը և կարգախոսը ժողովրդին: 
«ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ ԵՆՔ»,  որը երկար տարիներ պետության կողմից չնդունված է եղել: Քանի-որ սպասվում է ազատ և թափանցիկ ընտրություններ  ժողովուրդը ինքը կորոշի, թե ում իր ձայնը տա: Ես ցանկանում եմ, որ ժողովուրդը իր թեկնածուն ընտրի իր խղճի, մտքի և պատկերացումների համաձայն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր