Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

01 դեկ 2018 20:40

3 պատճառ, թե ինչու տղամարդիկ սեքսից հետո չեն ուզում լինել քեզ հետ

Նա իր ուզածը ստացավ ու հեռացա՞վ: Հիմա ի՞նչ է լինելու:
Գուցե նա շաբաթներ շարունակ փորձել է գրավել քեզ, գուցե՝ ամիսներ, իսկ հիմա պարզապես գնացել է:
Տղամարդիկ ինչո՞ւ են պատրաստ հանուն քեզ ամեն ինչ անել սեքսից առաջ և ինչո՞ւ են դրանից հետո հեռանում:
Ահա այս հարցի առնվազն 3 պատասխան.
1. Դա քիմիա է
Սեքսից հետո կանանց մոտ բարձրանում է օքսիտոցինի մակարդակը, իսկ տղամարդկանց դեպքում մտերմությունը և նրբությունը նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը: Նա նույնիսկ անգիտակցաբար ուզում է իր համար ինչ-որ բան անել՝ տղամարդկային հորմոնների իր մակարդակը բարձրացնելու համար:
2. Նա մեղավոր է զգում
Երբ տղամարդը քեզ հետ չափազանց շուտ է սեքսով զբաղվում, նա մեղավոր է զգում և ուզում է հնարավորինս շուտ փախչել դեպքի վայրից: Նա գիտի, որ քեզ օգտագործել է և հիմա ուզում է հեռանալ, քանի որ դու ես դա նրան թույլ տվել:
Այո, անմիտ է հնչում, բայց նա մասամբ քեզ է մեղադրում:
3. Դու չափազանց շատ ես տրվում նրան
Տղամարդիկ չեն սիրահարվում, երբ ամեն ինչ ստանում են: Սիրահարվում են, երբ տալիս են:
Նրանք սիրահարվում են սեքսից առաջ, ոչ թե հետո: Եթե նա մտածում է, որ վաստակել է քեզ հետ լինելու իրավունքը՝ ծանր պայքարի արդյունքում քեզ գրավելով, նա կմնա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր