Թե ինչ տեղի կունենա Երկրի հետ, եթե թթվածին չլինի ընդամենը հինգ վայրկյանով

Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որը ենթադրում է թթվածնի իսպառ բացակայություն, ապա Երևի ճառագայթները ազատորեն կներթափանցեն մարդու մաշկի մեջ, ինչը կհանգեցնի լուրջ հետևանքներով ծանր այրվածքների: Միայն թթվածնային գազն է ի զորու պաշտպանել մեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ընդ որում, երկնակամարը մեզ համար կդառնա ուղղակի սև զանգված: Ընդամենը հինգ վարկյանով թթվածնի անհետացման արդյունքում ողջ մետաղը կգոլորշիանա բոլոր շենքերի, երկրի ընդերքի և համաշխարհային օվկիանոսի հետ միասին: Բացի այդ, նման իրավիճակը մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքների պատռվածքների պատճառ կդառնա:
Գոյություն ունի նաև տվյալ իրավիճակի հակառակ կողմը, որը թթվածնային գերհագեցվածությունն է: Այդ դեպքում թղթե օձերն ավելի հեռու կթռչեն, իսկ ավտոմեքենաների վառելիքի ծախսն էապես կնվազի: Մարդիկ կլինեն ավելի լավ հոգեվիճակում, քանի որ նրանց ուշադրությունն ավելի կենտրոնացած կլինի, իսկ կյանքի ընթացքը նրանց շատ ավելի կգոհացնի: Ի լրումն վերոնշյալի՝ սպորտային ավելի բարձր ռեկորդներ կգրանցվեն, իսկ դպրոցներում ուսուցումը կդառնա ավելի ինտենսիվ: