Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

03 դեկ 2018 10:55

Ծրագրված ինքնասպանություն. մայրը, տատը եւ 8-ամյա երեխան նետվել են բազմահարկ շենքից

Ծրագրված ինքնասպանություն. մայրը, տատը եւ 8-ամյա երեխան նետվել են բազմահարկ շենքիցՌուսաստանում ինքնասպանություն են գործել կինը, տատիկը եւ թոռնիկը։ Քննության վարկածով՝ ինքնասպանությունը նախապես ծրագրված է եղել։  Բազմահարկ շենքից նախ նետվել է 35-ամյա մայրը։ Mash տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ 8-ամյա աղջիկը չի ցանկացել նետվել, սակայն նրա ճակատագիրը որոշվել է այլ անձի կողմից եւ նրան հրել են, ինչից հետո ընկել է 55-ամյա տատիկը։ Բնակարանում մնացել է մանկահասակ երեխան։
Ինքնասպանության նախապես ծրագրվածի մասին է վկայում այն, որ նրանց մոտ հայտնաբերվել են գրություններ՝ իրենց անուններով, թերեւս, որ ինքնությունն արագ պարզվի։ Սակայն նման  քայլի գնալու որեւէ պատճառաբանություն գրություններում չի եղել։
Բացի այդ՝ 8-ամյա աղջկա մայրը նախօրեին ուսուցչուհուն ասել է, որ իրենց ընտանիքը չի մասնակցելու Նոր Տարվա տոնակատարություններին։
Նշվում է, որ ընտանիքը համարվում էր բարեկեցիկ ապրող։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր