Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

03 դեկ 2018 14:10

Մենք շատ մարդկային ենք, հազարավոր հայեր փախել են Հայաստանից, որպեսզի բնակություն հաստատեն Թուրքիայում

Մենք շատ մարդկային ենք, հազարավոր հայեր փախել են Հայաստանից, որպեսզի բնակություն հաստատեն ԹուրքիայումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Արգենտինայում «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հայազգի լրագրողի հարցին, կրկին ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:
Ինչպես նշում է prensaarmenia.com.ar կայքը, լրագրողի նկատառմանն առ այն, որ ինքը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի ժառանգ է, Էրդողանն ասել է. «Չի կարելի Թուրքիային մեղադրել հայերի ցեղասպանության համար: Ցեղասպանության հարցում, խնդրում եմ, քննարկումները եկեք թողնենք պատմաբաններին ու լսենք նրանց տեսակետը: Դա մեր պատմության մասը չէ: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ պատրաստ ենք ցանկացած քննարկման մասնակցել»:
Թուրքիայի նախագահն ասել է, որ «երկրում այժմ հարյուր հազարավոր հայեր են բնակվում, որոնց դեմ երբևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել»:
«Գիտե՞ք՝ հենց հիմա որքան հայ է բնակվում իմ երկրում՝ հարյուր հազարավոր: Նրանցից մոտ 30.000-ը քաղաքացի է, մինչդեռ մյուսները փաստաթղթեր չունեն: Նրանք փախել են Հայաստանից, որպեսզի բնակություն հաստատեն Թուրքիայում, և մենք դա նրանց թույլ ենք տվել: Ընդհանուր առմամբ, մեր երկրում ապրում է 100.000 հայ, որոնց դեմ երբևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել քաղաքացիության պատճառով: Մենք երբևէ որևէ հայի չենք արտաքսել այդ պատճառով»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ իրենք «շատ մարդկային են ու կշարունակեն այդպիսին մնալ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահի ժամանումից առաջ՝ նոյեմբերի 26-ին, Բուենոս Այրեսի հայ համայնքը ցույց է անցկացրել Թուրքիայի դեսպանատան առաջ:
«Էրդողանը ղեկավարում է այն երկիրը, որը շարունակում է հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության հերքման ու չճանաչման քաղաքականությանը»,- հայտարարել են ցուցարարները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր