Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 դեկ 2018 15:13

Տեսանյութ.Դեկտեմբերի 16-ին կփոխենք ամեն ինչ.Սահակաշվիլին հերթական հեղաշրջման կոչ է անում

Տեսանյութ.Դեկտեմբերի 16-ին կփոխենք ամեն ինչ.Սահակաշվիլին հերթական հեղաշրջման կոչ է անում«Բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարի, այլ կընդլայնվեն, ավելի բազմամարդ կդառնան և մենք դեկտեմբերի 16-ին կանցկացնենք որոշիչ ակցիան»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլին աջակիցներին կոչ է արել մինիակցիա և մինիքարոզչություն կազմակերպել:
«Ամեն ինչ կստացվի: Բոլորին կոչ եմ անում զանգել ընկերներին, բարեկամներին, որպեսզի բոլորը կազմակերպեն իրենց մինիակցիան և մենք դեկտեմբերի 16-ին կփոխենք ամեն ինչ: Դեկտեմբերի 16-ը մեծ օր է լինելու Վրաստանի նորագույն պատմության մեջ, եթե լավ աշխատենք և բոլորս աշխատենք»,-հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ թույլ չեն տալու դեկտեմբերի 16-ին կայանա Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, ինչպես 2003 թվականին թույլ չտվեցին Էդուարդ Շևարդնաձեն մեկնարկեր խորհրդարանի աշխատանքը:
***
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը հավանաբար Թբիլիսիում տեղի չի ունենա: Ինչպես հայտնում է Interpressnews լրատվականը, որպես երդմնակալության անցկացման վայր, քննարկվում է մի քանի քաղաք, սակայն, թե որ քաղաքում տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը, դեռևս չի որոշվել:
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստեցել է 59 տոկոս աջակցություն: Նախագահի երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 16-ին:
Հատկանշական է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երդմնակալության արարողությունները տեղի են ունեցել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի բակում:
Աղբյուրը՝ aliq.ge
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր