Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 դեկ 2018 16:48

Հեմոգլոբինը բարձրացնող 4 համեղ միջոց

Հեմոգլոբինը արյան կարևոր բաղկացուցիչն է։ Այն շատ բարդ սպիտակուց է, որի բաղադրության մեջ մետաղ կա։ Եթե մարդու մոտ ցածր է հեմոգլոբինի մակարդակը, ապա այն կարող է լուրջ հիվանդության՝ անեմիայի պատճառ դառնալ։ Ավելին խրոնոլոգիական հոգնածությունը, գլխապտույտը, քնկոտությունը և ապատիան նույնպես հեմոգլոբինի ցածր լինելու նախանշաններ կարող են լինել։
Առողջությունը պահպանելու և հեմոգլոբինի մակարդակը բարձր պահելու համար ձեր սննդակարգի մեջ որոշակի փոփոխություն է պետք անել և այնտեղ ավելացնել միս, ծովամթերք, սունկ, նուռ, հալվա և ծովային կախամբ։
Հալվա
Որքան էլ որ տարօրինակ լինի, բայց այս հասարակ սնունդը կարող է բարձրացնել ձեր հեմոգլոբինը։ Ամենաօգտակարը քունջութի սերմից պատրաստված հալվան է։ Չնայած, որ ավելի հեշտ է արևածաղկի սերմից պատրաստված հալվա գտնելը։ Այն նույնպես կարող է բարձրացնել հեմոգլոբինը։
Միս
Հայտնի է, որ կենդանական սպիտակուցը արյան բջիջներին  արդյունավետորեն օգնում է վերականգնվել և ավելի լավ աշխատել։ Բացի այդ մսի մեջ առկա երկաթի մոտ 20%-ը յուրացվում է մարդու կողմից, որը շատ լավ արդյունք է։
Չորացրած սունկ
Սունկը ինքնուրույն չի կարող երկաթի աղբյուր հանդիսանալ, սակայն արդյուանվետորեն օգնում է օրգանիզմին պահպանել այն։ Միևնույն ժամանակ հարկավոր չէ կիլոգրամներով սունկ ուտել։ Կբավականացնի նաև օրեկան 50 գ չորացրած սունկը։
Նուռ
Նրա օգտակարության մասին բոլորը գիտեն։ Դա հատկապես վերաբերվում է արյան մեջ երկաթի քանակի բարձրացմանը։ Ցանկալի է օգտագործել թարմ նուռ կամ էլ նրանից պատրաստված հյութ։
Ստամոքսի հետ խնդիր ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ օգտագործել այն, որպեսզի այն ավելի չվատանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր