Փաշինյանը մանրամասներ է պատմել Պուտինի հետ հեռախոսազրույցից
Այսօր Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին:
«Ամսի 6-ին Սանկտ Պետերբուրգ իմ մեկնել-չմեկնելու մասին ես ասել էի, որ ՌԴ նախագահը ինձ հետ հեռախոսազրույցում ասել է, որ քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չունենք, ապա դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնենք, մինչև աշխատանքային կարգով այդ հարցը քննարկելը»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլը Փաշինյանը, միևնույն ժամանակ, հավելել է, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ և ինքը մասնակցելու է այդ նիստին: