Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 դեկ 2018 19:34

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումըՎերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին ՝ ժ. 11.00-ին, կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները:
«Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում են, որ չկա անձեռնմխելիություն, որ կա հիմնավոր կասկած, կալանավորելու հիմքեր, ու, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, գտնում են, որ պարոն Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի, կկաշկանդի: Ըստ դատախազության` նա պետք է կալանավորվի, մեր կարծիքով` փաստաթղթերում նշվածներից ոչ մի բան հիմնավորված չէ»,- ասաց պաշտպանը:
Օրբելյանը հայտնեց, որ վաղը դատավարությունը շարունակվելու է, դեռ կան ռեպլիկներ, դիրքորոշումների ներկայացման փուլերը, կա առնվազն երկու միջնորդություն, որոնց պետք է անդրադառնան:
«Կա որոշակի ցանկություն գործը արագ ավարտելու, չեմ կարող ասել՝ պատճառը որն է, բայց մեր կարծիքով` սա այն գործը չէ, որ պետք է արագ, շտապողական ավարտենք, ինչքան էլ պատրաստ լինենք, ունակ լինենք, գրեթե ամեն օր 7-8 ժամ նիստ է տեղի ունենում, ու, վերջին հաշվով, պետք է ընկալվի` ինչ է տեղի ունենում: Այն դեպքերում, երբ կալանքի հարցը լինում է առաջին ատյանի դատարանում, մանավանդ, եթե կա ձերբակալված անձ, 72 ժամվա սահմանափակում, մի քիչ ավելի տրամաբաբանական է լինում գիշերը քննելու հարցը, բայց այստեղ իմաստ չկա»,- ասաց նա:
Պաշտպանն ընդգծեց՝ դատախազության ներկայացրած փաստարկները բավարար չեն, որ վերաքննիչ բողոքը մերժվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր