Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

03 դեկ 2018 19:50

Արջը հոշոտել է պահողին

Արջը հոշոտել է պահողինՃապոնիայում հիմալայան արջը սպանել է պահողին, հաղորդում է Bangkok Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում՝ դեկտեմբերի 2-ին: Հարևանները լսել են ինչպես է 56-ամյա Սոիչիրո Մորիին աղեկտուր բղավել և օգնություն կանչել: Նրանք մտել են տուն, տեսել վիրավոր տղամարդուն արջի հետ վանդակի մեջ, բժիշկ և ոստիկաններ են կանչել: Արյունաքամ լինող Մորիին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ 1.3 մետր հասակով և 50 կգ քաշով 15-ամյա հիմալայան արջը պատկանում էր տան 70-ամյա սեփականատիրոջը: Նա վարձել էր Մորիին արջին խնամելու համար: Արջի տիրոջ անունը ոստիկանությունը չի նշել, սակայն ասվում է, որ նա արջին տանը պահելու օրինական թույլտվություն ուներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր