Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 դեկ 2018 11:34

Ահա թե ինչի համար էին պետք Դուշանբեի պայմանավորվածությունները. Շահնազարյանը փակագծեր է բացում

Երկու հարց կարող էր լինել, որոնք ՀՀ վարչապետ Փաշինյանը կարող էր քննարկել Դուշանբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերելակում հանդիպման ժամանակ: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը:
Շահնազարյանի խոսքերով, առաջին հարցը կարող էր լինել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ կապված շփման գծում միջոցառումների հետ, երկրորդը կարող էր լիներ ռազմագերիների փոխարինման հարցը. «Եթե հիշում եք, առաջին շաբաթները փորձում էին ներկայացնել, որ շփման գծում ներկայիս հանգիստ վիճակը հենց Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքն է, այլ ոչ թե 94 թվի զինադադարի փաստաթուղթը՝ եռակողմ և 95 թվի փաստաթուղթը, որը ևս եռակողմ է եղել և վերաբերում է շփման գծում զինադադարի ամրապնդման միջոցառումներին»:

Բանախոսը նշեց, որ հանդիպումից ու դրան հաջորդած 1-2 շաբաթում տեղի ունեցող զարգացումների մասով անհանգստություն է ունեցել. «Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ հանգիստ վիճակ պահպանելը, և եթե նրանք նման բան են առաջարկում, ուրեմն դա շատ մեծ ծուղակ է: Կարճ ժամանակ անց ինձ համար պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 6-ին ՊՆ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումից հետո Ադրբեջանը կառուցողական է դարձել: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն օրը և դրանից հետո Ադրբեջանի նախագահն իր հերթական խիստ անընդունելի հայտարարություններով է հանդես եկել, որ ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանն է Ադրբեջանի մաս, որ հայերը պետք է դուրս գան: Այստեղ ի՞նչն է կառուցողական: Պարզվեց, որ Տոնոյանը լրիվ ճիշտ է ասել: Այդ կառուցողական ասվածն այլ իմաստով է ասվել: Ինչ է տեղի ունեցել Նախիջևանի հետ մեր սահմանում, Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում: Բոլորդ շատ լավ գիտեք, որ սկսած մայիսից Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանն առաջ է տվել իր դիրքերը: ՊՆ-ն նախ ասում էր, դա տեղի է ունեցել սահմանի իրենց մասում: Հետո երբ նրանց բացատրվեց, որ որևէ սահման գոյություն չունի, տոնայնությունը փոխվեց: Վերջերս ՊՆ-ի կողմից հայտարարություն եղավ, որ Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում եղել է, բայց չեզոք գոտու իրենց հատվածում: Նախ ասենք, որ չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը մայիսից հետո էապես կրճատվել է և արդեն սեպտեմբերին Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ-ն իր վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հազարը, որը կորցրեցինք ապրիլյանի ժամանակ: Պետք է ասեմ, որ այն դիրքերը, որոնք Ադրբեջանն առաջ է տվել, ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին պետք Դուշանբեի պայմանավորվածությունները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր