Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել. Շահնազարյանը հարցնում է Միքայելյանին
![Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել. Շահնազարյանը հարցնում է Միքայելյանին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել. Շահնազարյանը հարցնում է Միքայելյանին](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1543919068_novyj-kollazh2.jpg)
Նա խոսել է Սասուն Միքայելյանի մասին, այնուհետեւ հռետորական հարց է հնչեցրել.
«Հարցնենք Սասուն Միքայելյանին, թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակ գնդակահարել: Ու հարցրեք, թե ովքե՞ր էին, որ նրան չթողեցին, համոզեցին, որ դա չանի»:
Այնուհետ նա երկրորդ հարցն է հնչեցրել.
«Ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետեւ բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչեւ Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որը իրականացնում էր Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր»: