Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 դեկ 2018 16:30

«Իմ քայլը» դաշինքի անդամ մարզպետի հրահանգով ծեծի է ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի անդամ փոխմարզպետը

«Իմ քայլը» դաշինքի անդամ մարզպետի հրահանգով ծեծի է ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի անդամ փոխմարզպետըԵրեկ միջադեպ է գրանցվել Արարատի մարզում: Ծեծի է ենթարկվել փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանը: 168.am-ի աղբյուրների համաձայն միջադեպը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Մասիս կատարած այցից հետո, երբ Փաշինյանը ավարտել էր հանդիպումը և հեռացել էր:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպի առանցքում Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն է, մասնավորապես՝ իր հրահանգով է ծեծի ենթարկվել իր իսկ տեղակալը, ով հանդգնել է ղեկավարի խոսքին հակառակվել:
Միջադեպին ականատես են եղել նաև Ն. Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդիկ:
Նշենք նաև, որ ծեծի ենթարկվածը պատգամավորության թեկնածու է նույն՝ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախընտրական դաշինքից: Նույն աղբյուրների հավաստմամբ՝ ծեծողները եղել են Գարիկ Սարգսյանի վարորդ ոմն Արտակը և փեսան՝ Սահակ անունով, նրանց հետ եղել են նաև այլ անձինք։
168.am-ը այս միջադեպի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն վերցնել նաև մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր