35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

04 դեկ 2018 20:50

«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները»

«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները»ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.
ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող Նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները:
բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսթվերը մի խառնեք:
գ. Դեռ մեծ հարց է որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում:
դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:
Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր