Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

05 դեկ 2018 10:18

Նազիկը հավաքել է կողմնակիցներին՝հավաստիացնելով, որ Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ, եթե... «Հրապարակ»

Նազիկը  հավաքել է կողմնակիցներին՝հավաստիացնելով, որ  Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ, եթե... «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:

Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Հակոբյանից՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր