Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

05 դեկ 2018 11:28

Ռուսները մտքափոխվել են՝ Ադրբեջանին հրթիռային այդ համալիրը չեն վաճառի, որը կկիրառվեր ԼՂ հակամարտությունում

Ռուսները մտքափոխվել են՝ Ադրբեջանին  հրթիռային այդ համալիրը չեն վաճառի, որը կկիրառվեր ԼՂ հակամարտությունումԱդրբեջանի զինված ուժերին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:
Ըստ նրա տեղեկատվության՝ ռուս զինվորականները համարել են, որ այդ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանական տարբերակը կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել ՌԴ կասպիական նավատորմի նավերի համար, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում:
Թերթը, հղում անելով մի աղբյուրի, որը ծանոթ է իրադրությանը, նշում է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը նախաստորագրել էին պարտավորագիր, որը նախատեսում էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի եւ մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումների թեման այժմ չի քննարկվում, քանի որ առկա է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չԷնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր