Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 դեկ 2018 11:46

Մեզ ասում են, որ մենք դավադրության մեջ ենք Արցախը հանձնելու համար.Մնում է համաձայնության գանք Պուտինի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը, խոսելով իր՝ Ռուսաստան կատարելիք այցի մասին, նշեց, որ մասնակցելու է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդի նիստին, բացի դրանից ոչ ֆորմալ շփումներ են լինելու:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ինքն այս այցի շրջանակներում իր ասած պարզաբանումը պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ իհարկե, պետք է խոսենք մեր հարցերի մասին:

Փաշինյանը խոսեց նաև ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին, որ ինքը ԱԱԾ-ով է սպառնում թեկնածուներին. «Ընդհակառակը՝ ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում: Ինչո՞ւ: Որովհետև մեզ ասում են, որ մենք դավադրության մեջ ենք Արցախը հանձնելու համար: Մեզ մեղադրում են, եթե մենք լռության մատնենք, կասեն, որ ծածկադմփոց ենք անում: Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարությունների հեղինակներին, պարզի՝ եթե մենք դավադրության մեջ ենք, մեր ժողովուրդն էլ իմանա, որ մենք դավադրության մեջ ենք և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Իսկ եթե պարզվի, որ սուտ է, առնվազն մարդիկ պետք է իմանան, որ ոմանք էժանագին ստախոս են»:

Վերադառնալով իր ռուսաստանյան այցին, և հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ քննարկվի նաև գազի գնի հարցը՝ Փաշինյանը հայտարարաեց, որ օրակարգի բոլոր հարցերը քննարկվելու են: Հարցին, թե ինչ պետք է սպասի սպառողը, վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ հունիսից սոցիալապես անապահովների համար գազն էժանացել է, իսկ մնացածի մասով որևէ բան չի կարող ասել, քանի որ դեռ չկան պայամանավորվածություններ. «Մեր ցանկությունները և փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ կարողանանք համաձայնության գալ Պուտինի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր