35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

05 դեկ 2018 13:04

Մենք շատ խաղաղ ու լուսավոր ենք տրամադրված, իսկ եթե բախումներ լինեն, կբախվենք

Մենք շատ խաղաղ ու լուսավոր ենք տրամադրված, իսկ եթե բախումներ լինեն, կբախվենքՄենք շատ խաղաղ ու լուսավոր ենք տրամադրված, իսկ եթե բախումներ լինեն, կբախվենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այսօր կայանալիք բանավեճի մասին:
Այսօր հանրային եթերում բանավեճ է տեղի ունենալու խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ: Նման առաջարկով  հանդես էր եկել Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, որից հետո այն ընդունվել էր բոլոր մասնակիցների կողմից:


Մարուքյանի խոսքերով, կարևոր է, որ բանավեճի ֆորմատը պահպանվի: Նրա կարծիքով, որևէ մեկը չպետք է խոսի իրեն հատկացված ժամկետից ավելի երկար, ինչպես եղել է մինչ այս տեղի ունեցած բանավեճերի ժամանակ, երբ դեբատը հիմնականում եղել է Իմ քայլը դաշինքի և ՀՀԿ-ի միջև:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր