Մենակ սեփական շահերի դեմ գործող մարդը կարող էր նման բան անել.զրկվեցինք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունից

Ըստ Զաքարյանի՝ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի սահմաններին սպառնալիքի դեպքում գործ ենք ունենալու մի օտար մարդու հետ, որը մինչեւ հասկանա որտեղ եւ ինչ է կատարվում, ժամանակը կորած կլինի:
«Դա շատ հասկանալի, պրիմիտիվ բան է…. Որ ասում են աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, սա նույն պատմությունն է, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կարեւոր չէ: Մենակ սեփական շահերի դեմ գործող մարդը կարող էր նման բան անել, կամ էլ պորցեսը չպատկերացնող մարդը: Մենք զրկվեցինք հազարավոր հնարավորություններից: Երեխայի ձեռքը խաղալիք ես տալիս, եթե խաղալ չգիտի, շպրտում է դուրս: Իրենք չեն հասկանում դա ինչ է, ասում են կարեւոր չէ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»: