Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում, կան վիրшվորներ    

05 դեկ 2018 13:38

Արդարադատության նախարարության կոչը՝ համաներմամբ ազատված և զբաղվածության խնդիր ունեցող անձանց

Արդարադատության նախարարության կոչը՝ համաներմամբ ազատված և զբաղվածության խնդիր ունեցող անձանցԱրդարադատության նախարարությունը կոչով է դիմել զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատ արձակված անձանց: Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ուստի, առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝  սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր