Պենտագոնը խնդրել է հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով          Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 19-ի համար    

05 դեկ 2018 19:30

Լուկաշենկոն խայտառակվել է

Լուկաշենկոն խայտառակվել էԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկին Խորհրդային Միության երկրների պատմության չիմացության պատճառով անհարմար վիճակի մեջ է հայտնվել Վրաստանի նորընտիր նախագահ 66-ամյա Սալոմա Զարուբիշվիլիի մոտ՝ նրան պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորելու ժամանակ, գրում է «Սեգոդնյա»-ն:
Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն իր շնորհավորանքներն է փոխանցել Վրաստանի նախագահին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Վրաստանի նոր նախագահը դարձել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կին գործիչը, նախկին խորհրդային բոլոր երկրների պատմության մեջ:
Սակայն, Լուկաշենկոյի պնդումը ճիշտ չէր, քանի որ նա մոռացել է, որ արդեն 1999թ.-ին Լատվիայի քաղաքացիները որպես երկրի ղեկավար են ընտրել Վայրա Վիկե-Ֆրեյբերգին, վերընտրելով նրան նաև 2003թ.-ին: Բացի այդ, 2009թ.-ից մինչ այսօր Լիտվան նույնպես գլխավորում է կին նախագահ՝ Դալիա Գրիբաուսկայտեն: Եվ 2016թ.-ին Էստոնիայի նախագահ է դարձել Քերստի Կալյուլանդը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լուկաշենկոն ծրագրեր էր նախագծում Բելառուսը «ծովային երկիր» դարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր