Գերչակի յուղը օրգանիզմից կհանի բոլոր թույները
![](https://myentertrain.com/am/wp-content/uploads/sites/2/2018/12/Kastorka-dlya-ochishheniya-kishechnika.jpg)
Սկսում ենք ուրբաթ օրը։
Երեկոյան
1-3 ճ.գ. գերչակի յուղ ենք ընդունում, վրայից եռացրած ջուր ենք խմում։ 100 կգ–ից ավել քաշ ունեցող մարդիկ ընդունեն 3 գդալ։ Էֆեկտն արդեն առավոտվա կողմ կզգացվի։ Շաբաթ առավոտյան կրկին 1-2 ճ.գ. ընդունել, սակայն տնից դուրս չգալ։
Երեք ժամից թեթև նախաճաշ։ Երեկոյան 19:00-ին ևս մեկ անգամ ընդունել, որպեսզի աղեստամոքսյաին տրակտը լավ արձագանքի և քնից առաջ հասցնեք գոնե մեկ անգամ զուգարան գնալ։ Այսինքն գերչակն ընդունել ընդամենը երեք անգամ։
Կիրակին հանգստյան օր է։
Կարելի է զբոսանքի գնալ, շարժվել, վազել։
Երկուշաբթի, օրգանիզմը մաքրելուց հետո, նոր ուժերով սկսում ենք շաբաթը։
Սա կարելի է կրկնել երեք շաբաթ շարունակ։ Ում մոտ որ օրգանիզմը բարձիթողի վիճակում է, կարող է կուրսը անցնել 4-5 շաբաթ։
Գերչակի յուղի ընդունմանը զուգահեռ պետք է մեծ քանակությամբ հանքային ջուր խմել, քանի որ աղիների ազատմանը զուգընթաց դուրս են գալիս նաև օրգանիզմի հանքային աղերը։
Գերչակի յուղով օրգանիզմի մաքրումը հատկապես խորհուրդ է տրվում ալերգիկ և աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, ասթմա, ռևմատիզմ, պոլիարթրիտ և այլն։
Գերչակի ընդունումից հետո կարելի է ուտել երեք ժամից միայն։ Խորհուրդ է տրվում ջրի վրա եփված վարսակի շիլա կամ չորահացով կեֆիր և ուրիշ ոչինչ։ Երեկոյան լավ է լիմոնով թեյը։