Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

06 դեկ 2018 10:02

ՀՀԿ քարոզչությունը իր պտուղներն է տալիս.«Իմ քայլը» դաշինքի հաղթանակի դեպքում կարող է պատերազմ սկսվել. «Ժամանակ»

ՀՀԿ քարոզչությունը իր պտուղներն է տալիս.«Իմ քայլը» դաշինքի հաղթանակի դեպքում կարող է պատերազմ սկսվել. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականների քարոզչությունը արդեն իր պտուղներն է տալիս: Սահմանամերձ որոշ բնակավայրերի բնակիչների մեջ սկսել է արմատանալ այն մտահոգությունը, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի դեպքում կարող է պատերազմ սկսվել, կամ Հայաստանը կարող է համաձայնվել ազատագրված տարածքների վերադարձին:
Այսպիսով, ՀՀԿ-ն փորձում է իր քարոզչության միջոցով խուճապ սերմանել մարդկանց մեջ: Որոշ մարդիկ սկսել են խոսել, թե՝ ոչինչ, որ երկիրը թալանել են, համատարած կոռուպցիա է եղել ու չքավորություն, կարևորը համեմատաբար խաղաղ պայմաններ են եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր