Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

06 դեկ 2018 17:59

Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԵԱՏՄ ներսում եղած խնդիրներին՝ նշելով, որ ներքին շուկայում խնդիրների լուծման գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչի համար մեղավոր է Ռուսաստանը:
«2018թ. ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ մարմինների ղեկավար, առաջարկել է շուկայում հարթել սահմանափակումներն ու պատնեշները: Դա իրականում մեր միության ամենասուր խնդիրներից մեկն է, որը տարիներ առաջ առաջադրվել է հենց Բելառուսի կողմից, սակայն դրանք անթույլատրելի դանդաղ են ընթանում»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահին արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ կառույցը հաջողություններ ունի ներքին շուկայի կարգավորման առումով, նաև շեշտել է, որ Գերմանիայի հետ Բելառուսի առևտուրն ավելի է հեշտացել հենց ԵԱՏՄ ներքին կարգավորումների շնորհիվ, ինչին Ալեքսանդր Լուկաշենկոն հակադարձել է, թե իրենց գլխավոր դաշնակիցը ոչ թե Գերմանիան է, այլ Ռուսաստանը, հետևաբար իրենք հենց Ռուսաստանի հետ են քննարկում խնդիրները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր