Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

06 դեկ 2018 21:15

Մայրը առևանգել է սեփական երեխային ամուսնուն «փորձելու» համար

Չինաստանի Չժեցզյան գավառի Յուեցին քաղաքի բնակչուհին բեմադրել է իր որդու առևանգումը, որպեսզի ստուգի՝ ամուսինն իսկապես անհանգստանում է իր և երեխայի համար։ Այս մասիn տեղեկացնում է South China Morning Post-ը։
Ամուսնու հետ վիճաբանելուց հետո կինը գնացել է դպրոց տղայի հետևից և նրան ասել, որ սպասի մեկ այլ մեքենայի մեջ, իսկ ինքը գնացել է ոստիկանություն, որպեսզի հայտարարություն տարածի երեխայի անհետացման մասին։ Հետո նա երեխային գյուղ է տարել և թողել բարեկամների մոտ։
«Կորած» տղայի որոնումներին հետևել է ողջ երկիրը։ Ընտանիքը նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար խոշոր պարգևատրում է խոստացել՝ 500 հազար յուան։
6-րդ օրը երեխան գտնվել է։ Շուտով պարզ է դարձել, որ նրա մայրը գիտակցաբար մարդկանց մոլորեցրել է։ Կինը ձերբակալվել է ապատեղեկատվություն ստեղծելու և կանխամտածված կերպով տարածելու կասկածանքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր