Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար          Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 դեկ 2018 21:30

Ինչու է կանանց մեծամասնությունը միայնակ մնում

Լեսթերի Դե Մոնֆորտի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ 30 տարեկանից մեծ կանանց մեծ մասը կարող է միայնակ մնալ և նրնց չեն օգնի անգամ ծանոթությունների կայքերը։ Հետազոտողները պարզել են, որ ծանոթությունների կայքերից օգտվելով տղամարդկանց մեծ մասը ամուսնանալու և ընտանիք կազմելու անհրաժեշտություն չի զգում, քանի որ երիտասարդ աղջիկների հետ մշտական հանդիպումները փաստացի «սպանում» են նման անհրաժեշտությունը։
Սոցիոլոգները կարծում են, որ կանանց բազմությունից ընտրելու հնարավորությունը տղամարդկանց թույլ է տալիս հնարավորինս երկարաձգել լուրջ հարաբերությունների սկիզբը և միաժամանակ հանդիպել մի քանի կնոջ հետ։ Զուգընկեր գտնելու խնդիրները կարող են վերածվել առողջական խնդիրների․ հետազոտողները նշում են, որ ի տարբերություն երիտասարդ կանանց գեղեցիկ սեռի ավելի տարեց ներկայացուցիչների բնական ճանապարհով հղիանալու հնարավորությունները քիչ են, և ամենայն հավանականությամբ, նրանք պետք է դիմեն արտամարմնային բեղմնավորման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր