Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Բոգո» մականունով քրեական հեղինակությանը
![Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Բոգո» մականունով քրեական հեղինակությանը Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Բոգո» մականունով քրեական հեղինակությանը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1544168064_897b3da2823704f768ba2b4c7de151a4_thumb.thumb.jpg)
Նրանք քաղաքացուց պահանջել են 10.000 դոլար՝ 100.000 դրամի փոխարեն։ «Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։Ենթադրաբար պատճառված նյութականը վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար»,-հայտնեցին Քննչական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն են ունեցել Կոստանյանը, որդին և քենակալը, որոնց էլ առաջադրվել է մեղադրանք։