Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 դեկ 2018 12:04

33-ամյա կնոջ դի եւ վիրավոր տղամարդ «Հայաթ» հյուրանոցում․ «ԱԿՍ»-ի 4 կրակոց է հնչել՝ մանրամասներ դեպքի վայրից

33-ամյա կնոջ դի եւ վիրավոր տղամարդ «Հայաթ» հյուրանոցում․ «ԱԿՍ»-ի 4 կրակոց է հնչել՝ մանրամասներ դեպքի վայրից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 04։00-ին ահազանգել է Ոստիկանություն, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում գտնվող«Հայաթ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։
Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Այնուհետեւ, ժամը 04։50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել նույն «Հայաթ» հյուրանոցային համալիրից։


Ոստիկանները հյուրանոցում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 կրակված և 1 չկրակված պարկուճ և 2 դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։ Առաջին հարկի մի քանի սենյակներում՝ թե հատակին, թե պատերին, արնանման հետքեր էին, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին առկա էր կրակոցի հետքեր։
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր