«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

08 դեկ 2018 13:25

Որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը. BBC-ի անդրադարձը

Որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ  ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը. BBC-ի անդրադարձը Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում: Հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով: «Նախկին լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ դարձած 43-ամյա Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը և տնտեսության տրանսֆորմացիայի հույսեր արթնացրեց: Ցույցերի օրերին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի տված ամենակարևոր խոստումներից մեկը Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Նա դեռևս շատ մեծ ժողովրդականություն է վայելում, և որևէ մեկը կասկած չունի, որ նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մեջ»,- ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նաև նշում է, թե որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ  ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը: «Պարոն Փաշինյանը պարբերաբար օգտագործում է «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակումը՝ հանդես գալով որպես հասանելի քաղաքական գործիչ»:

Հոդվածում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքը, ով իր դժգոհությունն է արտահայտել ընտրություններն այդքան շուտ անցկացնելու որոշման վերաբերյալ: Արմեն Աշոտյանը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերը զրկվել են ժամանակից՝ ընտրություններին ինչպես հարկն է պատրաստվելու համար: Աշոտյանը նաև ասել է, որ Հայաստանում դեռևս շարունակվում է հետհեղափոխական էյֆորիան, ինչը ազդեցություն կունենա նաև քվեարկության արդյունքների վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր