Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 դեկ 2018 18:18

Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ.

Խոյ: 2019թ. արտասովոր ճանաչելիություն կունենաք կանանց շրջանում: Շրջապատը կգնահատի ձեր ներուժը, ամբիցիաներն ու վստահությունը: Կկարողանաք ի օգուտ ձեզ օգտագործել ցանկացած գործ, ինչը հնարավորություն կտա ուշադրություն գրավել, հետաքրքրել մարդկանց:
Ընտանեկան կյանքում կարող են տարաձայնություններ լինել, հնարավոր է՝ չհասկանաք մտերիմներին: Տարվա առաջին կեսին խորհուրդ չի տրվում հարաբերություններ պարզել. դա կարող է ամուսնալուծությամբ սպառնալ: Ընտանեկան հարաբերությունները մեծապես կախված են զուգընկերոջ հանդեպ ձեր վերաբերմունքից:

Ցուլ: 2019թ. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կնշանավորվի մի շարք հաճելի իրադարձություններով: Շարունակեք նույն տեմպով աշխատել, հակառակ դեպքում չեք կարողանա կարիերայում հաջողություններ գրանցել:
Ուշադիր եղեք ընկերների և գործընկերների հանդեպ: Փորձեք հեռու լինել բացասականից ու նախանձ հայացքներից: Մի փորձեք շատ արագ հաջողությունների հասնել կարիերայում, թեև հնարավորությունները բավական մեծ են: Ծրագրեք ձեր գործողությունները, ռացիոնալ վարվեք, մի վատնեք ուժերը:

Երկվորյակներ: 2019թ. սկզունքներն ու դիրքորոշումները կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել: Աշխատանքային պարտականություններն այնքան շատ կլինեն, որ կսկսեք մոռանալ ընտանեկան հարաբերությունների մասին: Մի հրաժարվեք հանգստից: Մի վախեցեք նոր, յուրօրինակ որոշումներ կայացնել:
Դադարեք զղջալ անցյալում տեղի ունեցածի համար, մի կառչեք անցյալից: Սովորեք ղեկավարել զգացմունքները, թույլ տվեք, որ դրական տպավորությունները լցնեն ձեր հոգին: Մի ամաչեք դիմել խորհուրդ և աջակցություն ստանալու համար:

Խեցգետին: Տարին խոստանում է կայուն լինել: Սպասվում է ֆինանսական դրության լավացում, աճ կարիերայում: Միայնակ Խեցգետինները վերջապես համարձակություն կունենան սիրելիին առաջարկություն անելու համար:
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող է օգնել ավելի հանգիստ և նախաձեռնող լինել: Նոր հոբբին էներգիային ճիշտ ուղղություն կհաղորդի: Ամուսնացած Խեցգետինները պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն երեխաներին:

Առյուծ: Այս տարին այնքան էլ հագեցած չի լինի իրադարձություններով: Սպասվում է կարիերայի փոքր աճ: Մի չարաշահեք ընտանիքի անդամների համբերությունը: Տարին կարող է հաջողակ լինել սեփական բիզնեսն ունենալու համար: Սկզբնական շրջանում եկամուտը կարող է աննշան լինել, բայց տարվա ավարտին ֆինանսական հոսքը կմեծանա:
Վերանայեք բիզնես գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքը, հակառակ դեպքում չեք կարողանա խուսափել ձախողումից: Սովորեք համաձայնության գալ, հավասարաչափ բաշխել գումարը:

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բարդ շրջան է սպասվում: Նրանք ստիպված կլինեն բարդ շրջան հաղթահարել, բայց դրական իրադարձությունները կոգեշնչեն նոր գործողություններ ձեռնարկել: Պետք չէ գործերը հետոյին թողնել: Գրագետ համադրեք աշխատանքն ու հանգիստը, հակառակ դեպքում հոգնածությունը կխանգարի արդեն տարվա առաջին կեսին: Միայնակ Կույսերին տարին լուրջ սիրավեպ է խոստանում, որը կարող է ավարտվել ամուսնությամբ: Կարևոր է չսխալվել ընտրության հարցում:
Ուշադիր եղեք ֆինանսական միջոցները բաշխելիս, հակառակ դեպքում չեք կարողանա խուսափել լուրջ ծախսերից: Մի մոռացեք ուշադրություն դարձնել նաև առողջությանը:

Կշեռք: Կարեկցանքն ու շփվելու կարողությունը հնարավորություն կտան նոր ընկերներ և ծանոթներ ձեռք բերել: 2019թ. բարենպաստ տարի է նախաձեռնությունների համար, եթե չծուլանաք: Ուշադիր եղեք, մի ենթարկվեք մյուսների ազդեցությանը: Փորձեք ընդունել լավ խորհուրդները: Ձեր առաջ նպատակներ դրեք և ամբողջ ուժով ձգտեք հասնել դրանց:
Ճիշտ գործողությունները հնարավորություն կտան բարելավել ֆինանսական դրությունը: Բիզնեսը մի վստահեք անծանոթներին, աշխատեք միայն ստուգված, վստահելի գործընկերների հետ: Միայնակ Կշեռքները 2019թ. կարող են հանդիպել երկրորդ կեսին: Ամուսնացած Կշեռքներին տարին խոստանում է ամուր ու կայուն հարաբերություններ:

Կարիճ: Գործնական և անձնական ճանապարհորդություններ են սպասվում, որոնք կօգնեն եկամուտ և նոր տպավորություններ ստանալ: Փորձեք հանգստանալ ծանր աշխատանքից հետո. այն կօգնի խուսափել ավելորդ սթրեսից: Ձեզ համար նոր հոբբի գտեք:
Ընտանեկան բյուջեն մի ներդրեք նոր գործում: Տարին այնքան էլ հաջող չէ ֆինանսական խնայողությունների համար: Սովորեք հաղթահարել բարդ իրավիճակները:

Աղեղնավոր: 2019թ. ձեզ շատ աշխատանք է սպասվում: Ծրագրված աշխատելու կարողությունից կախված կլինեն ֆինանսական բարեկեցությունը, ինչպես նաև առաջխաղացումը կարերայում:
Սովորեք ռացիոնալ օգտագործել աշխատանքային ռեսուրսները: Ուշադիր եղեք բիզնեսի նկատմամբ: Մի շտապեք տարվա առաջին կեսին պարգևներ ստանալ. դրանք ձեզ կսպասեն աշնանը: Եկամուտը խոստանում է ոչ մեծ, բայց կայուն լինել:

Այծեղջյուր: Տարին խոստանում է բարդ ու անկայուն լինել: Ստիպված կլինեք շատ աշխատել մինչև գարնան սկիզբ: Հետագայում ձեզ հաջողություն ու տրամադրության փոփոխություն է սպասվում:
Տարին հաջողակ կլինի սիրային հարցերում, կարիերայի աճ կգրանցեք: Աշնանը կարող եք ճնշվածություն զգալ, բայց պետք չէ ձեռքերը ծալած նստել դրա պատճառով: Այծեղջյուրներին տարին նոր հանդիպում է խոստանում:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կկարողանան առանց կորուստների հաղթահարել խոչընդոտները: Տարվա զգալի մասը հագեցած կլինի իրադարձություններով, որոնք կարող են փոխել ձեր կյանքը:
Ձեր պատասխանատվությունն ու բարյացակամությունը հնարավորություն է տալիս ձանձրալի աշխատանքը փոխարինել նոր աշխատանքով: Ինտուիցիան կօգնի ելք գտնել գրեթե յուրաքանչյուր իրավիճակից: Տարվա ավարտին կլցվեք նոր էներգիայով, ինչը հնարավորություն կտա նոր քայլեր անել:

Ձկներ: Տարին հնարավորություն կտա բացահայտել ձեր տաղանդը: Ձանձրույթն ու վեճերը երկրորդ պլան կմղվեն: Միայնակ Ձկներին նոր հանդիպում է սպասվում, իսկ ամուսնացած Ձկները հնարավորություն կունենան հարթել կոնֆլիկտները:
Մի ենթարկվեք մյուսների կարծիքին, հատկապես, եթե խոսքը բիզնեսի մասին է: Մի կորցրեք զգոնությունը. մրցակիցները կարող են փորձել ձեզ շեղել ճիշտ ուղուց: 2019թ. հնարավորություն կունենաք հասնել նշագծին, որը սահմանել եք ձեզ համար: Ֆինանսական դրությունն ու կարիերան կայուն կլինեն: Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ստանալու համար այն, ինչի մասին երազում եք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր