Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ          Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին       Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն    

08 դեկ 2018 18:35

ԵՄ Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի

Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, մոտ ապագայում Հայաստանի կառավարության հետ ֆինանսավորման մասին համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Միջոցները կուղղվեն Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում բիզնեսի զարգացմանը:
«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար», - ասաց նա:
Այս միջոցները, ըստ նրա, ներդրվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր