Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 9-ի համար          Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. «Փաստ»       Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն․ «Ժողովուրդ»    

08 դեկ 2018 18:50

Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է հայ ուսանողուհուն, որը փողոցից գտած 37,000 դոլարը վերադարձրել էր տիրոջը

Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է հայ ուսանողուհուն, որը փողոցից գտած 37,000 դոլարը վերադարձրել էր տիրոջըՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37,000 դոլար գումար էր գտել և այն ոստիկանության միջոցով հանձնել տիրոջը։ 
Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։ 
Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։
Կարինե Բագիրյանը ծնունդով Ջավախքից է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր