Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 դեկ 2018 19:10

Մթերքներ, որոնք կարող են մահացու վտանգավոր լինել

Մթերքներ, որոնք կարող են մահացու վտանգավոր լինելԱռողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկով՝ աշխարհում յուրաքանչյուր 6-րդ մարդը մահանում է քաղցկեղից։ Իսկ յուրաքանչյուր երրորդ քաղցկեղը սխալ սննդակարգի և անառողջ ապրելակերպի հետեւանք է։ Այս կապակցությամբ մասնագետները կազմել են ամենավտանգավոր սննդամթերքի ցանկը։ Առաջին տեղում շաքարն է եւ շաքարի փոխարինողները։ Դրանց չարաշահումը կարող է հանգեցնել էնդոկրին համակարգի, սրտանոթային համակարգի խնդիրների, ճարպակալման։ Բացի այդ, քաղցկեղային բջիջները «սնվում են» շաքարով, դրանք սկսում են աճել։
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարի չարաշահումը կարող է ուղիղ աղու, կրծքագեղձի, միզապարկի քաղցկեղ առաջացնել։
Վտանգավոր մթերքների ցանկում է երշիկեղենը։ Օրական 50 գրամ երշիկեղեն օգտագործելու դեպքում քաղցկեղի առաջացման ռիսկն ավելանում է 18 տոկոսով։ Դրանց մեջ առկա հավելումները կարող են աղիների, կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել։
Վտանգավոր է նաեւ տապակած միսը։ Վտանգավոր սննդամթերքի մեջ են մտնում նաեւ չիպսերը, փոփքորնը՝ դրանց մեջ մտնող տրանսճարպերի և հավելումների պատճառով։
Մասնագետները կոչ են անում սահմանափակել վերոնշյալ մթերքների օգտագործումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր