Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

10 դեկ 2018 20:10

Ամուսինը ստիպել է կրծքով կերակրել իր օձերին

Քենիայի բնակչուհին պնդում է, որ նախկին ամուսինը ստիպել է իրեն օձերին կերակրել կրծքով։ Կինը իր պատմությունը պատմել է Radio Jamboի եթերով։
Նա մինչև ամուսնանալը չի իմացել, որ ամուսնու հարազատները տանը օձեր են պահում։ «Երբ ինձ տարան իրենց տուն, ասացին, որ սպասեմ հյուրերին և չփախչեմ։ Ես հանգիստ նստել և չէի շարժվում, որովհետև չգիտեի, որ իրականում հյուրերը երեք օձեր են»,- պատմել է կինը։
Օձերից մեկը փորձել է խմել նրա կրծքի կաթը։ «Այդ ամբողջ ընթացքում ես կերակրում էի իմ երեխային,- ասել է կինը,- ես այնուամենայնիվ կարողացա փոխչել այդ տնից»։ Ամուսնու հարազատները նրան պարբերաբար ստիպել են օձերին կերակրել առանց շաքարի շիլայով։
Կինը հայտարարել է, որ ի վերջո իրեն հաջողվել է ամուսնալուծվել, սակայն դրա բուն պատճառը նա համարել է ոչ թե օձերին, այլ ամուսնու անպատասխանատու վերաբերմունքը սեփական երեխայի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր