Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ          Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից       Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին    

09 դեկ 2018 17:30

Ամենաթեժը Արտաշատ քաղաքում է եղել

Ամենաթեժը Արտաշատ քաղաքում է եղել«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը լրագրողներին ասել է, որ ժամը 15:00-ի դրությամբ թեժ է իրավիճակ է եղել Արարատի մարզի ընտրատեղամասերում: Ամենաթեժը Արտաշատ քաղաքում է եղել իրավիճակը: Մասնավորապես, ըստ Իոաննիսյանի, մի շարք ընտրատեղամասերում համատարած ոտնահարվում են քվեարկության գաղտնիությունը, կուտակումներ են:

Հարցին, թե որքանո՞վ են լուրջ խախտումները, և նախորդ տարիների համեմատ իչ իրավիճակ է, նա պատասխանեց, որ եթե նախկինում խախտումները տեղամասերից դուրս էին, ապա այժմ տեղամասերում են:

«Տեղամասերից դուրս եղել են մի քանի դեպքեր, ահազանգեր են եղել ընտրակաշառքի մասին: Այդ ահազանգերը միանգամից փոխանցվել են ոստիկանությանը, և ոստիկանությունը փորձել է միջոցներ ձեռնարկել՝ բացահայտելու, որոշ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու: Այդ դեպքերը եղել են Երևանում: Մի քանի տեղ տեսել ենք, որ ընտրողներին տանում-բերում են, բայց միայն մի դեպք է եղել, որ տեսել ենք՝ միկրոավտոբուսով էին բերել: Անցած ընտրություններին մարդկանց համատարած բերում էին առավոտյան», ասաց Իոաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր