Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

10 դեկ 2018 10:06

Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա խորհրդարանում

Որ ուժը  որքան  պատգամավորական մանդատ կունենա խորհրդարանում
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, Իմ քայլը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%: Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից, որից 1/3-ը պետք է ընդդիմություն լինի:

Եվ քանի որ այս ձայներով այդպես չի ստացվում, պատգամավորի թիվն ավելանալու է և այնպիսի համամասնություն է դառնալու, որ ընդհանուր թվի 1/3-րդը լինեն մյուս երկու ուժերը: Ըստ այդմ, շատ նախնական և մոտավոր հաշվարկների համաձայն, խորհրդարանը կունենա 129 պատգամավոր, իսկ մանդատներն էլ կբաշխվեն հետևյալ կերպ. Իմ քայլը – 86 մանդատ, ԲՀԿ – 25 մանդատ, Լուսավոր Հայաստան – 18 մանդատ:

***
Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե այս եղած թվերը չփոխվեն, ապա գալիք ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝
88- Իմ քայլը
25- ԲՀԿ
19- «Լուսավոր Հայաստան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր