Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»          Սաակաշվիլին կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել «դավաճանության» համար       ՀՀ քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ առանց վիզայի մինչև 90 օր    

10 դեկ 2018 13:20

ՈՒզում են խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելուն. Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարություն

ՈՒզում են  խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելուն. Քոչարյանի պաշտպանական թիմի  հայտարարությունՌոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում է, որ «ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7–ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը»:

«Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ: 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝  դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելուն»,– ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր