Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

10 դեկ 2018 19:20

«Տաշիր»-ը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցը

«Տաշիր»-ը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցըՌուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցը, որտեղ «արհեստական երիկամ» սարքի միջոցով իրականացվում է երիկամային սուր և քրոնիկ անբավարարության բուժում: Ինչպես նշում է kommersant.ru-ն, ցանցի հիմնադիր Իգոր Վարլամովը տեղեկությունը հաստատել է: Մինչդեռ «Տաշիր»-ն ու «Դիալոգ»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանը գնման տեղեկությունը հերքել են: Աղբյուրը մանրամասնում է, որ 2017թ. «Դիալոգ»-ի հասույթը կազմել է 350.3 մլն ռուբլի: Այժմ ցանցը ներառում է չորս բուժհաստատություն: Նոր սեփականատերերը մտադիր են եկող տարում ընդլայնել ցանցն ու երեք նոր բուժհաստատություն բացել: Ռուսաստանում ներկայում հեմոդիալիզի կարիք ունեցող մոտ 45.000 հիվանդ կա, որից 5.000-ը՝ Մոսկվայում: Մինչդեռ «Դիալոգ»-ի կենտրոնները սպասարկում են 550 հիվանդի: Աղբյուրը հավելում է, որ վերջին շրջանում «Տաշիր»-ն ու դրա ենթակառուցվածքներն ակտիվ ներդրումներ են անում բժշկական ոլորտում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր